Րաֆֆի Հովհաննիսյանն ուշանում է հրավիրված ասուլիսից: Yerevannews.am-ի թղթակիցը հայտնեց, որ արդեն 13 րոպե է, ինչ լրագրողները սպասում են ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն վերջինս դեռևս չի ժամանել և դեռ հայտնի էլ չէ, թե երբ կսկսվի ասուլիսը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը պետք է սկսվեր ժամը 23:00-ին և Հովհաննիսյանը պետք է հայտարարությամբ հանդես գար: