Թուրքիայում փետրվարի 6–ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 44 218–ի։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը զոհերի թվի նոր տվյալներ է հաղորդել, ըստ որի զոհերի թիվը հասել է 44 218–ի։


Հաղորդագրության մեջ նշվում է, որ աղետի գոտում դեռ աշխատում են արտակարգ իրավիճակների, պետական այլ կառույցների, կամավորների ու օտարերկրյա տարբեր խմբեր, որոնց ընդհանուր թիվը հասնում է 239 հազարի։

Նշենք, որ փետրվարի 6–ին Մարաշի շրջանում 7.7 եւ 7.6 մագնիտուդով ուժգին երկրաշարժեր են գրանցվել, որոնց հետեւանքով մեծ ավերածություններ են եղել Թուրքիայի 10 նահանգներում եւ Սիրիայի հյուսիսային շրջաններում