Բայկոնուր տիեզերակայանից արձակվել է «Սոյուզ-2.1ա» հրթիռը, որը մերձերկրային ուղեծիր դուրս կբերի «Սոյուզ ՄՍ-23» տիեզերանավը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կցումը նախատեսված է փետրվարի 26-ին ժամը 04:01-ին։
Տիեզերանավը թռչում է անօդաչու տարբերակով, որպեսզի վերադարձնի «Սոյուզ ՄՍ-22»-ի անձնակազմին։
Ենթադրվում է, որ նախքան Երկիր կվերադառնան տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպեւն ու Դմիտրի Պետելինը, ինչպես նաեւ ԱՄՆ տիեզերագնաց Ֆրենկ Ռուբիոն, տիեզերանավը կմնա ուղեծրում 215 օր։ Նրանց վերադարձը նախատեսվում է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ընդհանուր առմամբ անձնակազմը 370 օր կանցկացնի եւ նոր ռեկորդ կսահմանի։
«Սոյուզ ՄՍ-23»-ը 429 կգ լրացուցիչ բեռ կհասցնի տիեզերակայան՝ բժշկական պարագաներ, կայանի մաքրման եւ մթնոլորտի ապահովման միջոցներ, ինչպես նաեւ գիտական փորձերի համար նախատեսված սարքավորումներ, սպիտակեղեն եւ սննդի ապահովման տարաներ։
Կցումից գրեթե անմիջապես հետո տիեզերագնացները կսկսեն նոր նավը նախապատրաստել վերադարձի։