4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արեւելյան Մալաթիա նահանգում, տեղեկացրել է Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։
«4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մալաթիայի Եշիլյուրթ շրջանում»,- նշվել է հաղորդագրությունում։
Տեղեկացվել է, որ երկրաշարժը գրանցվել է ժամը 05,18-ին, 7 կիլոմետր խորության վրա։