Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Աստոն Վիլայի» խաղացող Էմիլիանո Մարտինեսը ճանաչվեց 2022թ․ աշխարհի լավագույն դարպասապահ՝ արժանանալով ՖԻՖԱ-ի The Best մրցանակին։

Լավագույն կոչմանը հավակնում էին նաեւ Յասին Բունուն («Սեւիլիա», Մարոկկո) եւ Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիա)։


Լավագույն կին դարպասապահի մրցանակը ստացավ Մերի Իրպսը («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)։

Մրցանակին հավակնում էին նաեւ Անն-Կատրին Բերգերը («Չելսի», Գերմանիա) եւ Կրիստիանա Էնդլերը («Լիոն», Չիլի)։