Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում մոտ 4,5 մլն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։ Այս մասին հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Իմամօղլուն հայտարարել է, որ դա անխուսափելի է, բայց աղետի ճշգրիտ ամսաթիվը հնարավոր չէ կանխատեսել:


«Այն դեպքում, եթե քաղաքում տեղի ունենա 7,5 մագնիտուդով երկրաշարժ, դա կազդի մոտ 260 հազար շենքի վրա։ Ժամանակավոր կացարան հարկավոր կլինի 4,5 միլիոն քաղաքացու»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո քաղաքապետարան է դիմել ավելի քան 110 հազար մարդ՝ խնդրելով ստուգել իրենց տների սեյսմակայունությունը։