Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում փոխչեմպիոն «Բարսելոնան» Մադրիդում հյուրընկալվեց չեմպիոն «Ռեալին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։

26-րդ րոպեին անհաջող խաղաց «Ռեալի» պաշտպանությունը։ Կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հարվածից հետո սեյվ կատարեց «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, սակայն բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյից գնդակը հայտնվեց դարպասաում։


Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը գնդակի 64 տոկոս վերահսկողությամբ անցկացրեց մրցախաղը, սակայն ոչ մի անգամ դարպասին հարվածել չկարողացավ։ «Բարսելոնան» 2 հարված կատարեց «Ռեալի» դարպասին։

Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա ապրիլի 5-ին։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Էդեր Միլիտաո, 26, ինքնագոլ