Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մերժել է փարիզյան ակումբի առաջին առաջարկը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, թեեւ մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության մեկնարկը կողմերն ունեցել են բանավոր պայմանավորվածություն, հաղորդում է La Vanguardia-ն։

Մեսին պաշտոնական գրավոր առաջարկը ստացել է անցած շաբաթ եւ դժգոհ է մնացել աշխատավարձի չափից։ Ֆինանսական արդար խաղի հետ կապված խնդիրների պատճառով ՊՍԺ-ն ստիպված է հաջորդ մրցաշրջանում ընդհանուր աշխատավարձը կրճատել 30 տոկոսով։


Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ ՊՍԺ-ն ցանկանում է համագործակցությունը երկարաձգել եւս մեկ տարով։