Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին փարիզյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն դառնալու առթիվ։ Մեսին գրառում է արել սոցիալական ցանցերում։

«Շնորհավորում է Կիլիան Մբապե ռեկորդի առթիվ»,- գրել է Մեսին։


Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Նանտի» (4:2) դարպասը գրավելու շնորհիվ Մբապեն գերազանցեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ռեկորդը։ Մբապեն 201-րդ գոլը խփեց ՊՍԺ-ում։ Այդ ցուցանիշին նա հասավ 247 խաղում։