Խոյ
Սիրելիի հետ հարաբերություններն էլ ավելի կջերմանան, ընդհանրապես այսօր դուք կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում, բոլորը կցանկանան շփվել ձեզ հետ:
Ցուլ
Փորձեք կենտրոնանալ աշխատանքի ու գործերի վրա: Տանը, ընտանիքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց թող դա ձեզ չխանգարի:
Երկվորյակ
Այսօր փորձեք սովորականից ավելի զգույշ լինել՝ անախորժություններից խուսափելու համար: Զգույշ արտահայտեք մտքերը՝ վեճի առիթ չդառնալու համար:
Խեցգետին
Այսօր պարզապես անթույլատրելի է սիրելիի հետ անկեղծ չլինելը, անգամ փոքր սուտը կարող է մեծ վեճի, նույնիսկ բաժանման առիթ դառնալ:
Առյուծ
Օրը խոստանում է հաջող անցնել, եթե դուք չտրվեք վատ մտքերին ու էմոցիաներին, անգամ վատ իրավիճակում փորձեք լավ բան գտնել:
Կույս
Ոչ անձնական, ոչ աշխատանքային կյանքում ոչ մի խոչընդոտ ձեր ճանապարհին չի հայտնվի: Կարող եք վայելել հանգիստ օրը:
Կշեռք
Այսօր ինչ-որ մեկը ձեր օգնության կարիքը կունենա, անպայման օգնեք: Կգա օրը, որ հենց այդ մարդը ձեզ դուրս կբերի դժվար իրավիճակից:
Կարիճ
Կարճատև ճամփորդություն է սպասվում, կարող է լինել գործնական, բայց դա թող ձեզ չխանգարի բնության գրկում մի փորք մաքուր օդ վայելելու հաճույքը զգալ:
Աղեղնավոր
Այսօր նշելու առիթ կունենք, աշխատավայրում ձեզ համար շատ դրական փոփոխություններ են սպասվում:
Այծեղջյուր
Այսօր փորձեք ոչ մի նոր գործ չձեռնարկել, աստղերը խորհուրդ ե տալիս ավարտին հասցնել կիսատ մնացածը:
Ջրհոս
Շատ անակնկալ լուր կստանաք հին երկրպագուից, ինչը ձեզ կուրախացնի, հնարավոր է նաև հարաբերությունների վերականգնում:
Ձկներ
Այսօր, կարելի է ասել, ձեր օրն է: Հաջողությունը ձեր կողմն է, այնպես որ կարող եք ցանկացած բան իրագործել: