Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։
Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները՝ մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։
Սիրելի՛ աջափնյակցիներ, սիրելի՛ երևանցիներ,
Ի հեճուկս բոլոր թերահավատների՝ Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է», - գրել է Տիգրան Ավինյանը։