Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել՝ 21-րդ անգամ դուրս գալով քառորդ եզրափակիչ, հաղորդում է Opta-ն։
Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին հաղթել է 2:0 հաշվով։ Առաջին խաղում «Բավարիան» առավելության էր հասել նվազագույն հաշվով։