«Վրացական երազանք» իշխող «Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը Վրաստանի խորհրդարանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին ասվում է քաղաքական ասոցիացիայի հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
«Որպես իշխող ուժ, որը պատասխանատու է հասարակության յուրաքանչյուր անդամի համար, մենք որոշել ենք առանց որևէ նախապայմանի հետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը»,- ասվում է կուսակցության կայքում։