Ուկրաինայում Ռուսաստանի նպատակներին այս պահին հնարավոր է հասնել միայն ռազմական ճանապարհով։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ համար բացարձակ առաջնահերթություն է շարունակում մնալ եւ կմնա մեր առջեւ դրված նպատակներին հասնելը։ Այժմ դրանց կարելի է հասնել միայն ռազմական ճանապարհով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


Ընդ որում, Կրեմլում դեռեւս չեն տեսնում նախադրյալներ Ուկրաինայում իրավիճակին խաղաղ ընթացք տալու համար։