Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կավարտվեն 1/8 եզրափակիչի հանդիպումները։

Մարտի 14-ին պատասխան հանդիպումները կանցկացնեն պորտուգալական «Պորտուն» ու Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու գերմանական «ՌԲ Լայպցիգը»։


Մարտի 15-ին Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կընդունի Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին», Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին»՝ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտին»։

Հիշեցնենք, որ արդեն քառորդ եզրափակիչ են դուրս եկել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Իտալիայի չեմպիոն «Միլանը», անգլիական «Չելսին» ու պորտուգալական «Բենֆիկան»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Պորտու» - «Ինտեր»՝ 00:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 0:1)

«Մանչեսթեր Սիթի» - «ՌԲ Լայպցիգ»՝ 00:00 (առաջին խաղ՝ 1:1)

Մարտի 15

«Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ»՝ 00:00 (առաջին խաղ՝ 5:2)

«Նապոլի» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 00:00 (առաջին խաղ՝ 2:0)