Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը (Հայաստան) դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Եվրոպայյի չեմպիոնը  հաղթանակ տարավ լեհ Ռաֆալ Ստատկիեւիչի նկատմամբ:

1/8 եզրափակիչի գոտեմարտում Դավիթ Սաֆարյանը հաղթեց  2 րոպե 45 վայրկյանում՝  7:0 հաշվով:

Գոտեմարտը ժամանից շուտ դադարեցվեց հայ ըմբիշի բացահայտ առավելության պատճառով: