Վրաստանի ՆԳՆ-ն վարչական վարույթ է հարուցել խորհրդարանի առջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
Գերատեսչությունը կոչ է անում խորհրդարանի մոտ ակցիայի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրելի հավաքների եւ կարծիքի արտահայտման ազատության շրջանակներից։
«Ներքին գործերի նախարարությունը՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 174-րդ հոդվածի հիման վրա, վարչական իրավախախտման վերաբերյալ գործ է հարուցել, որը ենթադրում է անարգանք Եվրամիության, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության կամ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշի նկատմամբ, որը սահմանված/փակցված է պետական հիմնարկի կողմից։
Իրավապահները կբացահայտեն եւ կտուգանեն իրավախախտներին:
Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է անում Թբիլիսիում խորհրդարանի մոտ ակցիայի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրելի հավաքների եւ կարծիքի արտահայտման ազատության շրջանակներից, պահպանել հասարակական կարգի նորմերը եւ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Օրենքի խախտման յուրաքանչյուր փաստ անմիջապես կկանխվի ոստիկանության կողմից եւ կհանգեցնի խիստ իրավական արձագանքի»,-ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։