Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում փախստականների՝ Լեռնային Ղարաբաղի տարածք վերադարձի համար։ Այս մասին մարտի 22-ին Ազգային ժողովի նիստում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Հայկական կողմը, նրա խոսքով, ձգտում է հնարավորինս կառուցողական լինել եւ լուծումներ գտնել։ Երեւանի նպատակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումն է։


«Հայաստանը շարունակում է աշխատանքը ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության հետ՝ փախստականների վերադարձը ԼՂ եւ հարակից շրջաններ, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսողության տակ, ապահովելու համար։ Ինչպես կարող են տեսնել բոլորը, ԼՂ հայ բնակչության համար կա էթնիկական զտումների եւ ցեղասպանության իրական վտանգ։ Դա բացահայտ դրսեւորվում է Ադրբեջանի բարձրաստիճան անձանց եւ հռետորաբանությունում, եւ հայտարարություններում։ Այդ ուղղությամբ միջազգային հանրությունը եւ մասնավորապես ՄԱԿ-ը, պետք է աշխատեն», - ասել է Միրզոյանը։