«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում այս օրերին գերակտիվացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի քաղաքական տարբեր ուժերի հետ, նրանց հետ տարբեր հարցերով բանակցություններ է անցկացնում, անգամ դպրոցներ է այցելում, ուսուցիչների հետ հանդիպում, թեեւ շատ դեպքերում մերժումներ է ստանում. քաղաքական շատ ուժեր չեն ցանկանում նրա հետ հանդիպել, քանի որ Արցախում վերջինս համարվում է Նիկոլ Փաշինյանի մարդը:


Ավելին՝ տեղեկացանք, որ վերջերս անգամ դպրոցներից մեկում է միջադեպ եղել: Բաբայանը գնացել է, որպեսզի հանդիպի ուսուցիչների հետ, սակայն կտրուկ մերժել են նրան, չեն ցանկացել հանդիպել նրա հետ:

Արցախցիների մոտ տպավորություն է, որ Բաբայանը ընտրությունների է նախապատրաստվում, իր համար այսպիսով ընտրազանգված է փորձում հավաքել, անգամ տարբեր բնակավայրերում երեք ամիս ժամկետով գրասենյակներ է վարձակալել, որոնք իր համար շտաբ են ծառայում:

Թե ինչու է Բաբայանը ընտրությունների հույսեր փայփայում, անհասկանալի է, բայց այն, որ վերջինս հատկապես պատերազմից հետո անցանկալի անձ է այնտեղ, փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում