ՀՅԴ ԳՄ անդամների և ԱԺ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ այս շաբաթվա ընթացքում եղել ենք Երևանի վարչական շրջաններում և այցելել Սյունիքի, Արագածոտնի ու Արարատի մարզեր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Այսօր Արարատի մարզում շրջել ենք Բարձրաշեն և Վարդաշեն գյուղերում, ապա մեր քաղաքացիների հետ կարևոր հավաք ունեցել Արտաշատ քաղաքում:
Անցնող շաբաթվա ընթացքում հանդիպումներ ենք ունեցել Երևանի՝ Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջանների ՀՅԴ գրասենյակներում, ընկերների հետ քննարկել կարևոր օրակարգային հարցեր:
Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է և դրանից դուրս գալու ելքերը:
Մեծապես կարևորելով նմանատիպ հանդիպումները, մտադիր ենք դրանք այս փուլում դարձնել ավելի պարբերական»։