Երգչուհի Շակիրան եւ նրա նախկին ամուսնու՝ Ժերար Պիկեի մայրը՝ Մոնսերատ Բեռնաբեուն, վիճել են միջոցառումից դուրս գալու ժամանակ։ Այս մասին հայտնում է El Popular-ը՝ հղում անելով իսպանական մամուլին։
Շակիրայի եւ Պիկեի բաժանումից հետո սկսեցին լուրեր պտտվել, որ նախկին հարսն ու սկեսուրը ձեռնամարտի են բռնվել։ Նշվում է, որ Շակիրան ու Մոնսերատը նախկինում այնքան էլ լավ հարաբերություններ չեն ունեցել։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ «նրանք նույնիսկ չեն ցանկացել տեսնել միմյանց», քանի որ հարաբերությունները շատ լարված են եղել։ Տեղական լրատվամիջոցները վկայակոչում են աղբյուրը, որը պնդում է, որ նա եղել է կանանց ծեծկռտուքի ականատես։ Վիճաբանության ժամանակ «Մոնսերատ Բեռնաբեուն Ջերարդի ու նրա երեխաների աչքի առաջ հարվածել է Շակիրայի դեմքին»,- գրում է իսպանական մամուլը։
Հաղորդվում է, որ ծեծկռտուքի պատճառն այն է եղել, որ Մոնսերատն իմացել է Պիկեի ու Կլարա Չիա Մարտիի հետ ունեցած սիրավեպի մասին եւ թաքցրել է դա։ «Նրանք ծանոթացել են Պիկեի ծնողների տանը։ Մինչ Շակիրան լաց էր լինում սկեսուրի ուսին, վերջինս ծածկում էր որդու արարքը»։