ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ Վիեննայում: Այս մասին Ուորլիքը հայտնել է Twitter-յան իր միկրոբլոգում:
«Հիանալի հանդիպում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ: Հուսով եմ մենք կարող ենք աշխատել կողմերի հետ անվտանգության և վստահության,ինչպես նաև մարդկանց միջև շփումները վերականգնելու համար»,- գրել է դիվանագետը:
Նա նաև հաջողություններ է մաղթել ԵԱՀԿ-ում ԱՄՆ նոր դեսպան Դանիել Բաերին՝ ավելացնելով, որ նրանք կարող են աշխատել միասին Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար: