Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Ասլանյանը (72 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) դարձել են հաղթող, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Պատանեկան մրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Յուրի Մխիթարյանը (45 կգ), Լիպարիտ Մկրտչյանը (48 կգ), Սամվել Տերտերյանը (60կգ), Պետրոս Աշկարյանը (65 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ):


Արծաթե մեդալներ են նվաճել Աբգար Պետրոսյանը, Հայկ Քալաջյանը (60կգ) և Գոռ Խաչատրյանը (71կգ):

Բրոնզե մեդալներ են նվաճել Յուրիկ Կարապետյանը (55 կգ), Արթուր Ամոյանը (65 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ):