ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 7-15 կգործուղվի ԱՄՆ: Այս մասին որոշում է ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետն ԱՄՆ-ում կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին:
Գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում վարչապետին պետք է ներկայացնի հաշվետվություն։