Ապրիլի 1-ին, ժամը 06.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Ֆրունզեի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդները և «Ռենոյի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ռենոյի» 48-ամյա ուղևորուհի Հասմիկ Սարգսյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։