Իրանի բնակիչների համար բացել են հասանելիությունը Twitter և Facebook սոցցանցերի համար, որոնք իրանցիների համար փակ էին արդեն մի քանի տարվա ընթացքում: Համացանցի իրանցի օգտատերերը զարմացել են, որ կարողաՆում են մուտք գործել նախկինում արգելափակված կայքեր:
Ինչպես հաղորդում է New York Times-ը սկզբում հասկանալի չի եղել, թե արդյոք այդ որոշում իրանական իշխանությունների պաշտոնական որոշումն է, քանի որ այդ մասին հայտարարություն չէր եղել: Twitter և Facebook արգելափակվել էին Իրանում 2009 թվականին: Այն ժամանակ երկրի ղեկավարությունը գտել էր, որ այդ ռեսուրսները օգտագործվում են ընդդիմության ներկայացուցիչները հակակառավարական բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:
Չնայած դրան շատ իրանցիներ սովորել էին խաբել «պետական արգելքը» :Սոցիալական կայքեր մուտք գործելու համար նրանք սկսել էին օգտագործել հատուկ համակարգչային ծրագրեր, որը հնարավորություն է տալիս համակարգչին միանալ երկրի սահմաններից դուրս և շրջանցել արգելքը: Սակայն նույնիսկ այդ բոլոր փորձերը հեռահաղորդակցության նախարարությունը ժամանակ առ ժամանակ արգելափակում էր:
Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանին արդեն մի քանի անգամ խոստացել է պայքարել համացանցում գրաքննության դեմ: Ավելին մի շարք նախարարներ այդ թվում նաև ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, իր էջն է բացել Facebook-ում և Twitter-ում:
Արգելքի վերացումը իրանցի շատ օգտատերեր համեմատել են Բեռլինի Պատի քանդման հետ: