Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 8-ին, ժամը 10։00-ին, քաղաքացիներին հրավիրում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածք՝ մասնակցելու ծառատունկի։
Նպատակն է՝ հիմնել Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ։
Աշխատանքների ընթացքում քաղաքացիներին կօգնեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, կտրամադրվեն անհրաժեշտ պարագաները, նշվում է հայտարարության մեջ: