Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 97-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Նախորդ աղյուսակի համեմատ՝ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նահանջել է երկու աստիճանով Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Թուրքիային 1:2 հաշվով պարտվելուց եւ ընկերական խաղում Կիպրոսի հետ 2:2 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո։
Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Երկրորդը աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան է։ Նախկին առաջատար Բրազիլիան երրորդն է։
Տասնյակում են նաեւ Բելգիան, Անգլիան, Նիդեռլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան եւ Իսպանիան։