Վերջին օրերս Սիրիայում կառավարական զորքերի դեմ մարտերում զոհվել է 30 մոջահեդին օտար պետություններից:
Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը այս մասին տեղեկատվությունը տարածել են մոջահեդինների կայքերը:
Զոհվածները կռվել են «Ալ Նուսրայի ֆրոնտ» շարքերում: Նրանց թվում կա Ադրբեջանի 6 քաղաքացի, Թուրքիայի 4, Հորդանանի 5, Սաուդյան Արաբիայի 9, ինչպես նաև Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներ:
Ինչպես նշում է ադրբեջանական գործակալությունը այս տարվա օգոստոսին հայտնված տեղեկատվության համաձայն Սիրիայում տարբեր խմբավորումների շարքում Բաշար Ասադի ուժերի դեմ մարտերում մասնակցել է 60-ից ավել ադրբեջանցի: