Չինաստանը հայտարարել է, որ եռօրյա զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ կղզու նախագահի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հանդիպումից հետո:
Չինաստանի արեւելյան շրջանի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է զորավարժությունների մասին՝ դրանք բնութագրելով որպես «լուրջ նախազգուշացում արտաքին ուժերի հետ թայվանական անջատողական ուժերի դավադրության դեմ եւ անհրաժեշտ քայլ ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության համար»։
Զորավարժությունները, որոնք կոչվում են «Միացյալ սուր թուր», կներառեն մարտական պատրաստության պարեկություն եւ վարժանքներ Թայվանի նեղուցում եւ դրա շրջակայքում, ինչպես նաեւ Թայվանից հյուսիս, հարավ եւ արեւելք, ինչպես նաեւ ծովում եւ օդային տարածքում, ինչպես նախատեսված էր։
Զորավարժությունները կկենտրոնանան ծովի, օդի եւ տեղեկատվության նկատմամբ վերահսկողությունը սահմանելու երկրի հնարավորությունների վրա։
Չինաստանի հայտարարությունից անմիջապես հետո Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերել է ընդհանուր առմամբ 42 չինական ռազմական ինքնաթիռ Թայվանի նեղուցում, որը կղզին բաժանում է Չինաստանի մայրցամաքից: Հայտարարության մեջ ասվում է, որ 29 չինական ռազմական ինքնաթիռներ հատել են նեղուցի միջնամասը եւ մտել ՀՕՊ ճանաչման գոտի:
Զորավարժությունները սկսվել են Թայվանի նախագահ Ցայ ին Վենի՝ Կենտրոնական Ամերիկա եւ ԱՄՆ կատարած 10-օրյա այցից վերադառնալու հաջորդ օրը, որտեղ նա հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին ՄքՔարթիի հետ:
Թայվանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է իրավիճակին եւ բոլոր ջանքերը կգործադրի ազգային անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանության համար, հաղորդում Է CNN-ը: