Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն դա այնքան էլ լուրջ չէ և վիրահատական միջամտության կարիք չկա: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց նրա դուստր Լիլիթ Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ այդ խնդիրները նախկինում նույնպես եղել են և առաջացել են եղբոր մահից հետո:

Լիլիթը մեզ հետ զրույցում նշեց, որ իր հայրիկի հետ մինչ օրս չի հաջողվել որևէ կապ հաստատել, իսկ անդրադառնալով  կալանքի երկարաձգմանը, նա նշեց, որ հույս ունի, որ նրան ազատ կարձակեց: «Իսկ , եթե նա պետք է պատիժ կրի, թող կրի իր երկրում», - նշեց նա:

Հայ վարորդի դուստրը նաև նշեց, որ իրենց նախկինի պես այլևս չեն օգնում և չեն աջակցում:

Հիշեցնենք, որ հուլիսին Մոսկվայում խոշոր վթար տեղի ունեցավ, որի պատճառով զոհեր և վիրավորներ եղան, իսկ մեղավոր համարվեց հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը: Նշենք, որ նրա կալանքը երկարաձգվել է մինչ դեկտեմբերի 14-ը: