ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը ենթադրում է անդամ երկրներից որևէ մեկի կողմից Պաշտպանության նախարարությունից որևէ պաշտոնյայի՝ ՀՀ գործուղում։ Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հերքելով, որ այդ փաթեթը ենթադրում է նաև ռազմական աջակցություն։

«Փաթեթը, հիմնականում, այդ դիտորդական առաքելության մեջ, օրինակ, պաշտպանության նախարարությունից գնդապետի նշանակման մասին է, որը պետք է պայմանական մեկ անդամ երկիր գործուղի Հայաստան։ Հիմնականում սրա մասին է», - նշել է ԱԽ քարտուղարը։


Դիտարկմանը՝ արդյոք այդ փաթեթով չի ենթադրվում նաև սպառազինության մատակարարում, Գրիգորյանը պատասխանել է․ «Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք և զինամթերք, և չի կարող որևէ տեղում Հայաստանին զենքի ու զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի և Հայաստանը հրաժարվի»։