Վերջերս գրել էինք 2023 թվականի գարնանային նորաձեւության հավաքածուներում սեւ գույնի դերի մասին։ Ժամանակն է ուշադրություն դարձնել նաեւ այլ գույների վրա։ Ի՞նչն է ձեզ ավելի շատ դուր գալիս՝ վառ եւ հագեցած երանգներ, թե՞ հանգիստ պաստելային գույներ: Նորաձեւության ցուցադրությունների ժամանակ երկուսն էլ հանդիպում են: NEWS.am STYLE-ն առաջարկում է թարմացնել ձեր զգեստապահարանի գունային գամման եւ սուզվել այս գարնանային հավաքածուների գույների աշխարհ։

Վարդագույն երանգներն ու Viva Magenta-ն

öp¬ß¿n.jpg (116 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Prabal Gurung, Area, Cong Tri ցուցադրություններից

Viva Magenta-ն Pantone-ի տարվա գույնն է: Այն համարձակ է, ինքնավստահ և բարդ, բալանսավորում է տաք եւ սառը երանգները:

Viva Magenta-ն նկարագրվել է՝ որպես «ոչ ավանդական կարմիր ոչ սովորական ժամանակի համար»: Այն վառ մուգ վարդագույն է՝ մանուշակագույն եւ կարմիր երանգներով: Այս տարվա գունային ընտրությունը արտացոլում է ժամանակի «ըմբոստ» ոգին եւ ստեղծագործական փորձերի նկատմամբ նորացված հետաքրքրությունը, որը որոշ չափով մարել էր կարանտինի ընթացքում: Եթե ​​ուշադիր նայեք լուսանկարին, ապա Cong Tri-ի զգեստը ամենամոտը կլինի թրենդային գույնին։ Բայց այլ հարուստ երանգներ, օրինակ՝ ֆուչսիան, հետ չեն մնում եւ ներկա են նորաձեւության ցուցադրություններին։


É«º«ód¬.jpg (101 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Versace, Frederick Anderson, Missoni ցուցադրություններից

Պոդիումներին առատորեն առկա են վարդագույնի ավելի մեղմ երանգները։ Հավանաբար, այս գույնի հանրաճանաչությանը կշարունակի, հատկապես, «Բարբի» ֆիլմի թողարկմամբ պայմանավորված։ Ի վերջո, ով, եթե ոչ նրա հերոսուհին, կարող է ասոցացվել վարդագույնի հետ: Մի կարծեք, որ գունատ վարդագույնը միայն փոքրիկ աղջիկների եւ տիկնիկների համար է։ Այս գարնանն այնքան շատ մոդելներ են հայտնվել այս գույնով, որ այն, պարզապես, պետք է հայտնվի մեր զգեստապահարանում։

Կարմիրից բորդո

èaáß¡d¬.jpg (76 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Dolce & Gabbana, Valentino, Tod’s ցուցադրություններից

Վառ եւ հարուստ կարմիրը նորաձեւության ցուցադրությունների գերժամանակակից գույներից է: Այն հանդիպում է բազմաթիվ հավաքածուներում, դրանով միագույն կերպարներ են պատրաստում, համադրում ախրոմատիկ գույների (սեւ, սպիտակ, մոխրագույն) կամ այլ երանգների հետ։

Կարմիրը եղել եւ մնում է կրքոտ եւ շատ վառ երանգ, սակայն պարտադիր չէ այն թողնել հատուկ առիթների համար։ Դուք կարող եք դրա համար տեղ գտնել ձեր ամենօրյա զգեստապահարանում: Նայեք Dolce & Gabbana-ի ամբողջական կարմիր լուքին․ եթե այն ձեզ չափազանց համարձակ է թվում, կարող եք այս կերպարը մեղմացնել ավելի հանգիստ գունային դետալներով: Ի դեպ, կաշվե կարմիր իրերը շատ վառ եւ անսովոր տեսք ունեն, ինչպես նկարազարդման մեջ՝ Tod's-ի անձրեւանոցը։

ü«añ«ód¬.jpg (98 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Rokh, Anonlychild, Kitx ցուցադրություններից

Եթե ​​դասական կարմիրը չափազանց սադրիչ է ձեզ համար, ուշադրություն դարձրեք դրա մուգ, հագեցած երանգներին։ Բուրգունդի գույնը կերպարին տալիս է վեհություն․ այն կարելի է համադրել, կամ՝ ընտրել որպես հանդերձանքի միակ երանգ։ Առօրյա զգեստ, տաբատային կոստյում, խնջույքի լուք՝ ամենուր տեղին կլինեն բորդոյի, մուգ կարմիր գույների երանգները։ Ի դեպ, մուգ կարմիրը լավ է ցուցադրում գործվածքի թե՛ փայլուն, թե՛ թավշյա հյուսվածքները։ Այն ավելի շատ հնարավորություն է տալիս երեւակայության եւ ինքնարտահայտման համար:

Շագանակագույնն ու նարնջագույնը

è«a¿t¡Ñód¬.jpg (81 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Tod’s, Akris, Tod’s ցուցադրություններից

Դարչնագույն երանգներն այս սեզոնի սուպեր թրենդը չեն, սակայն բավականին տարածված են պոդիումներում։ Սա հիանալի բազային գույն է, որը կարող է օգնել ձեզ ավելի ակցենտային դարձնել կերպարը: Բայց շագանակագույնը նաեւ հարմար է միագույն լուքի համար: Ավելին, այն այնքան շատ երանգներ ունի, որ անկախ գույնի տեսակից՝ նորաձեւության սիրահարները կգտնեն իրենց համապատասխան երանգը։

ÄaᡪÑód¬.jpg (101 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Alberta Ferretti, Genny, Akris ցուցադրություններից

Ի՞նչ է ամառը առանց արեւոտ նարնջագույն երանգի: Այս գույնը կապված է թեթեւության, ջերմության եւ լավ տրամադրության հետ: Այսպիսով, այս ամառ դուք կարող եք վստահորեն փնտրել նարնջի գույնի հանդերձանք: Դա կլինի տոնական զգեստ, թե կոստյում, արդեն ձեր ընտրությունն է:

Դեղին

åѽGd¬.jpg (75 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Area, Andrew GN, Stella Mccartney ցուցադրություններից

Մյուս ամառային եւ արեւոտ գույնը, որը մենք հաճախ ենք տեսնում պոդիումներում, դեղինն է: Միշտ չէ, որ հեշտ է այն համադրելը, սակայն ամառը նպաստավոր է ստեղծագործական փորձերի համար։ Մենք հնարավորություն ունենք ոգեշնչվելու տարբեր նորաձեւության տների կողմից պոդիում հանած մոդելներով։ Ի դեպ, եթե կարծում եք, որ այս գույնը չի սազում ձեզ, ապա փորձեք դրա տարբեր երանգները։ Շատ բան կախված է պայծառությունից եւ հագեցվածությունից: Իսկ եթե, իսկապես, ցանկանում եք կրել հենց այն երանգը, որը, ինչպես կարծում եք, «ձեզ չի սազում», կարող եք այն հագեցնել նորաձեւության այլ դետալներով։ Պայուսակը, կոշիկները, աքսեսուարները պակաս պահանջկոտ են այս գույնի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ են մեզ ցույց տալիս դիզայներները՝ մեծ ականջօղեր, մեծ չափսի պայուսակ, անսովոր կոշիկներ։

Խառը կանաչ

çѽѡd¬_ßóÑG½d¬.jpg (101 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Givenchy, Max Mara, Fendi ցուցադրություններից

Կանաչը կարող է շատ տարբեր լինել՝ ճահճային կանաչ գույնից մինչեւ թարմ տերեւի բաց կանաչ երանգ: Սա գերժամանակակից գույներից մեկն է՝ իր ողջ բազմազանությամբ: Ընտրեք ճիշտ երանգը եւ առաջ՝ նվաճելու նորաձեւության միտումների բարձունքները: Ավելին, կանաչի երանգները կարող են կատարելապես լրացնել բազային զգեստապահարանը։

çѽѡd¬_GѼ¡d¬.jpg (106 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Elie Saab, Saint Laurent, Ulla Johnson ցուցադրություններից

Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ կանաչի երանգները կարելի է շատ գեղեցիկ համադրել միմյանց հետ, ինչպես ցույց է տրված Saint Laurent-ի կերպարում: Գույնի խորության շնորհիվ կարելի է հասնել նաեւ բազմազանության, ինչպես՝ Ուլա Ջոնսոնի մոդելում։

Կապույտ եւ երկնագույն

ÆѼ¡«-ß¿¡¿¬.jpg (95 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Akris, Chet Lo, Alexander McQueen ցուցադրություններից

Կոբալտը, նույնպես, 2023 թվականի գարնան թրենդային գույներից է: Հարուստ, վառ, գրավիչ՝ այն ձեզ ուշադրության կենտրոնում կդարձնի: Այս երանգը լավ տեսք ունի ինչպես միայնակ, այնպես էլ այլ գույների հետ համատեղ, օրինակ՝ սեւի, արծաթագույնի կամ ոսկեգույնի: Պոդիումներում այս երանգը կարելի է գտնել կաշվե, թավշյա, թվիդ եւ այլ գործվածքներում։

⫽pí«¬.jpg (87 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Del Core, Alberta Ferretti, Chet Lo ցուցադրություններից

Եթե ​​կոբալտը ձեզ համար չափազանց ինտենսիվ է եւ հագեցած, ապա փնտրեք երկնագույն երանգներ: Գարնան եւ ամռան համար սա շատ լավ տարբերակ է։ Պոդիումներում պարբերաբար հայտնվում էին բաց կապույտ գույնի զգեստներ, կիսաշրջազգեստներ, տաբատային կոստյումներ։ Ժամանակն է, որ դրանք հայտնվեն նաեւ մեր զգեստապահարանում։

Մանուշակագույն

ö¿«½ÑG«ód¬.jpg (108 KB)

Լուսանկարները՝ Spring 2023 Ready-to-Wear: Frederick Anderson, Ulla Johnson, Saint Laurent ցուցադրություններից

Մանուշակագույնը հաճախականությամբ առաջինը չէ, բայց, իհարկե, վերջինը չէ մեր սրտերում: Դրա երանգները՝ նարդոսից մինչեւ մուգ մանուշակագույն, ցուցադրվում էին այս գարնանը: Այն հիանալի համադրվում է կանաչի, դեղինի, շագանակագույնի, ոսկեգույնի եւ, իհարկե, բոլոր ախրոմատիկ գույների հետ։

Ինչ գույներ էլ ընտրեք, կարեւոր է, որ դրանք ձեզ դուր գան: Իսկ եթե սկսեք համադրել երանգները, զգեստապահարանը կփայլի նոր գույներով։ Փորձարկումներ կատարեք հագուստի, կոշիկների, զարդերի երանգների մեջ եւ հաճույքով կրեք ցանկացած գույն: