Դիզայներ Մերի Ստեփանյանն այսօր` ապրիլի 15-ին, ամուսնացել է սիրելիի՝ գործարար Մերուժան Թորոսյանի հետ: Աստղային դիզայները խորհրդանշական օրվանից լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում:
Հարսանիքին ներկա են նաեւ հայկական շոուբիզնեսից մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ երգչուհի Սոնա Ռուբենյանը, որն Instagram-ում կիսվել է լուսանկարներով ու տեսանյութերով: Մերին, ի դեպ, Սոնայի հարսանեկան զգեստի հեղինակն էր:
Իր հարսանեկան զգեստը եւս հենց ինքն է հեղինակել: Դիզայներն ասեղնգործված զարդանախշերով նուրբ զգեստ է կրում, որը մեղմորեն «թաքնված է» մազերին ամրացված երկար քողի ներքո:
Посмотреть эту публикацию в Instagram