Պարուհի, երգչուհի Սոնա Եսայանն ու ամուսինը՝ հումորիստ, հաղորդավար Գրիգ Գեւորգյանն, օրերս Դուբայում էին։ Սոնան ինստագրամյան էջում արաբական կերպարով լուսանկար է հրապարակել ու տեղեկացրել, որ իր ոչ սովարական տեսքը պայմանավորված է երաժշտական նորությամբ։
«4 օրով մեկնել էինք Դուբայ՝ նոր երգիս տեսահոլովակը նկարահանելու։ Հաճույք եմ ստացել նկարահանման ողջ ընթացքից՝ առանց բացառությունների։ Վայելել եմ պրոցեսը, պրոֆեսիոնալ թիմիս աշխատանքը, վայրն ու նաեւ՝ հրաշք եղանակը։ Նկարահանումը շատ էր տարբերվում Հայաստանում իմ ունեցած փորձից. ամեն ինչ ուրիշ էր։ Բայց սրա մասին կխոսեմ առանձին փոստով՝ պրեմիերայից հետո»,-մանրամասնել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Օրերս Սոնան Դուբայից նաեւ հոլովակ էր տեղադրել, որում պարում է արաբական երաժշտության ներքո։ «Habibi come to Dubai»,-հրապարակումը մակագրել էր պարուհին։