Ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցված է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ երեկ՝ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:


Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: