Մեծ Բրիտանիան կարող է ռազմանավ ուղարկել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան մշտական հիմքով։ Այս մասին գրել է The Times թերթը՝ հղում կատարելով Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրին։

«Մենք պետք է ներկա լինենք Խաղաղ օվկիանոսում, որպեսզի Չինաստանին թույլ չտանք ինչ-որ անհեթեթ բան անել, օրինակ՝ ներխուժել Թայվան»,- նշվել է հրապարակման մեջ։


Տեղեկացվել է, որ վերջին հիսուն տարում Մեծ Բրիտանիան պակասեցրել է իր ռազմական ներկայությունը Սուեզի ջրանցքից արեւելք տարածքում։ Ուստի ֆրեգատի ուղարկումը բեկումնային պահ կլինի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ HMS Portland նավը ուղեկցել է Ռուսաստանի ՌԾՈւ-ի Հյուսիսային նավատորմի «Նավատորմի ծովակալ Կասատոնով» ֆրեգատին եւ «Ակադեմիկոս Պաշին» լցանավին երկրի տարածքային ջրերի մոտ։

HMS Portland-ի վրա եղել է Merlin ուղղաթիռը՝ զինված սոնարներով, տորպեդոներով եւ սենսորներով, իսկ ռուսական նավերի ուղեկցումը ցուցադրել է «թագավորական ՌԾՈւ-ի եւ ՆԱՏՕ-ի հավատարմությունը ծովային անվտանգության աջակցմանը»։