Բնապահպանական պետական տեսչության 06-139.2013թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.49 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 525.6 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է 453.6 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 110 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության, Արմավիրի և Արարատի տարածքային բաժինների կողմից չորս տնտեսվարողների մոտ իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 390 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքիչ որս որոշում:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի դեպքի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Ընդհանուր առմամբ տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 960 հազար դրամ գումար: