Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի հերթական տուրի ավարտից հետո Soccer-ը ընտրում է հերոսներին և կազմում տուրի խորհրդանշական հավաքականը: Այս անգամ խորհրդանշական հավաքականում հայտնվել է նաև Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Խորհրդանշական հավաքականը ունի հետևյալ տեսքը դարպասապահ Ստիպե Պլասիկոսա(Ռոստով), պաշտպաններ Պետար Զանև(Ամկար), Վասիլի Բերեզուցկի(ԲԿՄԱ), Անդրեաս Գրանկվիստ(Կրասնոդար), Իբրագիմ Ցալագով(Կռիլյա Սովետով), կիսապաշտպաններ՝ Բիբրաս Նատխո(Ռուբին), Դմիտրի Տարասով(Լոկոմոտիվ), Անդրեյ Վորոնին(Դինամո), հարձակվողներ՝ Կոստանդին Բազելյուկ(ԲԿՄԱ), Յուրա Մովսիսյան(Սպարտակ), Ալեքսանդր Կերժակով(Զենիթ):
Մասնավորապես կայքը իր ընտրությունը բացատրել է այսպես. Էմենիկեի հեռանալուց հետո Յուրայի վրա է ընկել Սպարտակում գոլեր խփելու ամբողջ պատասխանատվությունը: Ներկայումս հայ ֆուտբոլիստը իր առջև դրած առաջադրանքները հաջողությամբ կատարում է և հերթական անգամ Վոլգայի դարպասներին գոլի հեղինակ է դարձել Դմիտրի Կոմբարովի փոխանցումից հետո, ինչպես նաև մասնակցել է նաև մյուս վտանգավոր հարձակումներին: