Իտալիայի բարձրագույն մարզական գերատեսչությունը ժամանակավորապես չեղարկել է «Յուվենտուսի» տուգանքը Իտալիայի ընթացիկ առաջնությունում վաստակած 15 միավորի վերաբերյալ։
Բարձրագույն մարզական մարմինը Իտալիայի ֆուտբոլային դատարան է վերադարձրել «Յուվենտուսի» դեմ պատժամիջոցների գործը նոր քննության պահանջով, հաղորդում է gazetta.it-ը։
«Յուվենտուսը» հունվարին զրկվել էր 15 միավորից նախկին ղեկավարության ֆինանսական մեքենայությունների պատճառով։
«Յուվենտուսը» 59 միավորով 7-րդ տեղից բարձրացավ երրորդ տեղ եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Լացիոյից»։
Առաջնության ավարտին մնացել է 8 տուր։