«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանի հետեւանքով խախտվել են ԱԺ նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները։

Ինչպես հայտնի է, երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի քաղաքական ակցիան տապալելու համար նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, եւ նրանք հրելով ու բռնությամբ դուրս հանեցին դահլիճից ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին։


Այդ հրամանն ակնհայտ ապօրինի էր, քանի որ ԱԺ շենքում անվտանգության կանոների 7,8 կետում հստակ նշված է.
«Պահպանության ծառայությունն իր նախաձեռնությամբ կամ Ազգային ժողովի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձի միջնորդությամբ համաչափ միջոցներ է ձեռնարկում կարգազանց անձին (բացառությամբ պատգամավորի) կարգի հրավիրելու համար՝ ընդհուպ պահպանվող տարածքից հեռացում, որի մասին անմիջապես զեկուցում է՝ ըստ վերադասության»:

Նկատեցի՞ք՝ անվտանգության կանոններում հստակ նշված է, որ պատգամավորի նկատմամբ անվտանգության աշխատակիցներն իրավունք չունեն որեւէ քայլ անել:

Երեկ, սակայն, նրանք կարգազանցությամբ են զբաղվել, օրենքով արգելված գործողություններ են կատարել: Տեղի էր ունենում քաղաքական ակցիա, որին իրավունք չունեին միջամտելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում