Փոխվարչապետ, լորդ կանցլեր, Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբն ուրբաթ հայտարարել է, որ հրաժարական է տվել ենթակաների հետ իր ագրեսիվ վարքագծի վերաբերյալ բողոքների հետաքննության արդյունքում:

«Հայտնում եմ, որ հրաժարական եմ տալիս ձեր կառավարությունից թագավորության փաստաբան Ադամ Թոլլիի հետաքննության հիման վրա պատրաստված զեկույցի հրապարակումից հետո, ասված է 49-ամյա Ռաաբի կողմից վարչապետ Ռիշի Սունակին ուղարկված նամակի տեքստում։ «Ես ինքս կոչ եմ արել հետաքննություն անցկացնել եւ խոստացել եմ հրաժարական տալ, եթե իմ կողմից [ենթակաների նկատմամբ] բռնապետական ​​վարքագծի որեւէ ապացույց հայտնաբերվի։ Կարծում եմ, որ կարեւոր է խոսքին տեր լինել»:


Պաշտոնապես հաստատվել է 8 բողոքի քննություն։ Դրանցից վեցը վերաբերել են արդարադատության նախարարի պաշտոնում Ռաաբի նախորդ պաշտոնավարման ժամանակահատվածին (2021 թբվականի սեպտեմբերից 2022 թվականի սեպտեմբեր), մյուսը, երբ նա ԱԳ նախարար է աշխատել (2019 թվականի հուլիսց մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր), վերջինը՝ 2018 թվականի հուլիսից մինչեւ նոյեմբեր, երբ նա գլխավորում էր ԵՄ-ից դուրս գալու հարցերով նախարարությունը Թերթեզ Մեյի կառավարությունում։ Ոչ պաշտոնապես նշվել է 24 բողոքի մասին։