19- ամյա Արամո Ավետյանը Մարիամ Սարգսյանին մարտի 19-ին խաբեությամբ տարել է իր բնակարան և պահանջել վերջինիցս իր հետ սեռական հարաբերություն ունենալ։ Նա դա արել է իբր իր հետ սեռական հարաբերություն ունենալու տեղեկություններ տարածելու սպառնալիքներով շանտաժի ենթարկելու միջոցով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է այս գործի դատավարությունը: Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Սպառնալինքերից հետո Մարիամ Աարգսյանը մտածելով, որ հակառակ դեպքում ինքը կվարքաբեկվի, ենթարկվել է Արամո Ավետյանի պահանջին, ինչի արդյունքում վերջինս հանել է Մարիամ Աարգսյանի տաբատը, ապա վարտիքը և շանտաժի ենթարկելու միջոցով` նշված բնակարանի հյուրասենյակում առկա բազմոցի վրա հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։
Այնուհետև Արամո Ավետյանը Մարիամ Սարգսյանին գիշերելու նպատակով տարել է նույն շենքի 19-րդ բնակարան ու հեռացել։ Մարտի 20-ին, ժամը 13-ի սահմաններում Արամո Ավետյանը գալով նշված բնակարան պահանջել է Մարիամ Սարգսյանին իր հետ կրկին սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս կտրուկ հրաժարվել է։
Չնայած դրան, Արամո Ավետյանը անտեսելով Մարիամ Սարգսյանի կամքը, բռնություն գործադրելով ձեռքերով նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, պառկեցրել է նրան հիշյալ բնակարանի ննջասենյակում առկա մահճակալներից մեկի վրա, շարունակելով իր բռնի գործողությունները և հաղթահարելով Մարիամ Սարգսյանի դիմադրությունը հանել է վերջինիս տաբատը և վարտիքը ու նրա կամքին հակառակ կրկին հետանցքից սեռական հարաբերություն ունեցել՝ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արամո Ավետյանը, թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ ինքը Մարիամ Սարգսյան անուն-ազգանունով անչափահաս աղջկա չի ճանաչում, վերջինիս հետ երբևէ չի շփվել, նրա հետ սեքսուալ բնույթի գործողություններ չի կատարել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տուժող Մարիամ Սարգսյանը ցուցմունքներ է տվել, այդ թվում Արամո Ավետյանի հետ առերես պնդել, որ մինչև 2008 թվականը ապրել է Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասում, որտեղից ճանաչել է Արամո Ավետյանին, որին Ամո են կոչում, սակայն Աքորի գյուղ տեղափոխվելուց հետո նրա հետ չի շփվել: 2012 թվականի մարտի 19-ին Ալավերդի քաղաքի արհեահագործական ուսումնարանում դասերը ավարտելուց հետո՝ ժամը 14:30-ի սահմաններում գնացել է Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասում բնակվող իր բարեկամուհի Սիրանուշ Գրիգորյանի տուն, որտեղ մնացել է մինչև ժամը 16:00-ն, ապա գնացել է Ալավերդի քաղաքի հիվանդանոցի մոտ գտնվող ավտոկանգառ Աքորի գյուղ գնալու համար:
Կանգառում գտնվելու ժամանակ իր մոտ կանգնել է ՙՎազ 2121՚ մակնիշի մուգ կապույտ գույնի ավտոմեքենա: Ավտոմեքենայում եղել են 5 տղաներ, որոնցից ճանաչել է Գևորգ Նորեկյանին և Արամո Ավետյանին: Արամո Ավետյանը իջնելով ավտոմեքենայից, մոտեցել է իրեն, իսկ ավտոմեքենան հեռացել է: Նա բարևել է իրեն և առաջարկել զբոսնել, ասելով նաև, որ քիչ հետո միասին կգնան Աքորի գյուղ: Ինքը ճանաչելով Արամո Ավետյանին, համաձայնել է և երկուսով քայլելով հասել են Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա 4 հասցեում գտնվող շենքի մոտ:
Արամո Ավետյանը իրեն ասել Է, որ եթե իր հետ սեռական հարաբերություն չունենա, ինքը Ալավերդի քաղաքում տեղեկություններ կտարածի, որ իբր իրենք կենակցել են և ինքը կխայտառակվի: Ինքը կարծելով, որ նման կերպ կվարկաբեկվի իր պատիվը, ենթարկվել Է նրա պահանջին և վերջինս հանելով իր հագին եղած տաբատը, զուգագուլպաները և վարտիքը, նշված բնակարանի հյուրասենյակում բազմոցի վրա հետանցքից սեռական հարաբերություն Է ունեցել իր հետ: Իր հետ կատարվածից ամաչելով որոշել է տուն չգնալ: Քանի որ արդեն մթնել է Արամո Ավետյանը գիշերելու նպատակով իրեն տարել է նույն շենքի 6-րդ հարկում գտնվող բնակարան և հեռացել:
Հաջորդ օրն ինքը դուրս է եկել բնակարանից, նպատակ ունենալով հեռանալ, սակայն շենքի բակում նկատել է Արամո Ավետյանին: Քանի որ իր մոտ բջջային հեռախոս չի եղել, թակել է նույն շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի դուռը: Ինքը քիչ անց իջել է 4-րդ հարկ, թակել բնակարանի դուռը: Այն բացել է մի կին, ումից հեռախոս է խնդրել և նրա բջջային հեռախոս զանգահարել է Մոնիկա Նիկոյանին և նրան ասել որ ինքը ամուսնության նպատակով փախել է, իր հետ ամեն ինչ նորմալ է: Խոսակցությունը ավարտելուց հետո կրկին բարձրացել է 6-րդ հարկի բանակարան: Որոշ ժամանակ անց այնտեղ են գնացել ոստիկանության աշխատակիցները և իրեն ու Արթուրին հրավիրել ոստիկանության Ալավերդու բաժին:
Քննելով բոլոր վկաների ցուցմունքներն ու ապացույցները, դատարանը վճռեց Արամո Ավետյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 140 հոդվածով: Արամո Ավետյանը դատապարտվել է 5 տարի 11 ամիս 4 օր ազատազրկման:
Դատարանի վճռով Արամո Ավետյանը կալանքի տակ է առնվել հենց դատական նիստերի դահլիճից: