Դավիթ Հովհաննիսյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոնի կոչումը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հ այ ծանրորդները հավասարը չունեցան 2022 թվականի Եվրոպայի չեմպիոնը հավասարը չունեցավ 96 կգ քաշայինների А խմբի պայքարում: Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք (172+205)՝ նվաճելով երկամարտի եւ երկու վարժությունների ոսկե մեդալները:


Եվրոպայի փոխչեմպիոն Արա Աղանյանը երկամարտում գրացեց 364 կգ արդյունք (165+199):

Հովհաննիսյանը պոկում վարժությունը մեկնարկեց 165 կգ-ով եւ վստահությամբ պոկեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբդ ֆիքսեց 170 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի մարզիչները պատվիրեցին 172 կգ, որը եւս մեծ վստահությամբ պոկեց եւ արժանացավ փոքր ոսկե մեդալին: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պոկում վարժությունում մեկ կիլոգրամով ավել բարձրացրեց նախորդ տարվա արդյունքից:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արա Աղանյանը 165 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալակիր է: Նա հաջողությամբ կատարեց միայն վարժության առաջին մոտեցումը: Աղանյանը նախորդ Եվրոպայի առաջնությունում պոկել էր 170 կգ:

Հրում վարժությունում Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսեց 200 կգ–ով: Երկրորդ մոտեցմամբ հրեց 205 կգ: Երրորդ մոտեցման Եվրոպայի կրկնակի չեմպիոնը չմոտեցավ:

Արա Աղանյանը հրում վարժությունում միայն մեկ մոտեցում կատարեց եւ բարձրացրեց 199 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցումներից հրաժարվեց:

 

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը երկամարտի 363 կգ արդյունքով նվաճեց կոչումը նվաճեց Իտալիայի ներկայացուցիչ Կրիստիանո Ջուզեպե Ֆիկոն:

Դավիթ Հովհաննիսյանը 26 տարեկան է: 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է: Մեծահասակների Եվրոպայի առաջնության առաջին փորձը եղել է Բաթումի-2019-ը, որտեղ երկամարտի 360 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ 89 կգ քաշային կարգում: Նույն տարում աշխարհի առաջնությունն անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար եւ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը: Աշխարհի առաջնության անհաջող փորձից հետո Հովհաննիսյանը բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

2021 թվականի ապրիլին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունը եւս անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար. Հայաստանի ներկայացուցիչը ձախողեց հրում վարժության երեք մոտեցումները եւ զրո ստացավ:

2021 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Դավիթ Հովհաննիսյանը փոխեց քաշային կարգը եւ Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում մասնակցեց 96 կգ քաշային կարգում: Այստեղ Դավիթ Հովհաննիսյանը B խմբում երկամարտի 370 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը (165+205):

2022 թվականին Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հովհաննիսյանը երկամարտի 377 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (171+206):