Միանշանակ բարձր եմ գնահատում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Բոլոր առաջացած հարցերը, խնդիրները լուծում ենք պատշաճ մակարդակով: Առաջին հերթին մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղանքում աշխատելու, այնպես էլ երթեւեկությունների ժամանակ, եւ նաեւ մեր առջեւ դրված մյուս հարցերի շուրջ համագործակցում ենք: Եռամսյա ժամկետում մեր աշխատանքի արդյունքով ես նաեւ դիտորդական առաքելությամբ պայմանավորված կարող եմ ասել, որ իրենք իրենց առջեւ դրված խնդիրը կատարում են»,-ասաց ԳՇ պետը:


Դիտարկմանը, որ հայտնի դարձավ, որ ԵՄ առաքելությունը տեղեկություններ է փոխանցում Ադրբեջանին իր պարեկության վերաբերյալ, արդյոք դա մտահոգիչ չէ մեզ համար, Ասրյանը պատասխանեց. «Նման աշխատանքների իրականացումը Զինված ուժերի գործառույթներից դուրս են, եւ այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում»: