Սեյսմոլոգները Ճապոնիայի ափերի մոտ չորս անընդմեջ երկրաշարժ են գրանցել՝ համապատասխանաբար 5,1, 5.3, 5.9 և 5.0 մագնիտուդով, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Կազմակերպության տվյալներով՝ առաջինը տեղի է ունեցել Ռյուկյու կղզու մոտ՝ Կացուրենհեբարու քաղաքից 81,4 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 8,4 կմ խորության վրա։


Երկրորդը տեղի է ունեցել գրեթե նույն տեղում՝ Կացուրենհեբարու քաղաքից 82,7 կմ հեռավորության վրա։ Աղետի օջախը գտնվել է 6,8 կմ խորության վրա։

Երրորդը գրանցվել է Գուսիկավա քաղաքից 81,5 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախըը գտնվել է 10,8 կմ խորության վրա։

Այս շղթայում վերջինը՝ չորրորդը, գրանցվել է ճապոնական Տաիրա քաղաքից 81,6 կմ հեռավորության վրա։ Աղետի օջախը գտնվել է 15,7 կմ խորության վրա։