Մայիսի 1-ին Շվեյցարիան առաջին անգամ դարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահ՝ փոխատեղմամբ փոխարինելով Ռուսաստանին։ Այս ամսվա ընթացքում գլխավորելով Անվտանգության խորհուրդը՝ նա մտադիր է համապատասխանել միջնորդի եւ երկխոսության հաստատման օգնականի իր համբավին, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Պասկալ Բերիսվիլը։
2022թ. փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմական հարձակման սկզբից Շվեյցարիայի որոշումները՝ կապված չեզոքության նրա քաղաքականության հետ, բազմիցս ենթարկվել են քննադատության։ Մասնավորապես, Բեռնի իշխանությունները քանիցս վետո են դրել Կիեւին այլ երկրների կողմից Շվեյցարիայում արտադրված սպառազինությունների հանձնման վրա։ Բացի այդ, նա հրաժարվել է պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների մասնավոր ակտիվները հանձնել Ուկրաինայի վերականգնմանը եւ միանալ այդ ակտիվների սառեցման խմբին։