«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Մինչ այդ էլ Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոննան հայտարարել էր Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին։
Թերթի՝ ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ կհանդիպի հունիսի 1-ին։ Ավելին, նույն աղբյուրը մեզ հայտնում է նաև, որ Մոսկվայում սպասվող հանդիպումն իրականացվում է Քիշնևում հնարավոր համաձայնության գալու նպատակով, որպեսզի սպասվող փաստաթուղթը որոշակի առումներով ընդունելի լինի նաև ռուսական կողմի համար։
Մասնավորաբար, հնարավոր ռիսկերից ու խութերից խուսափելու նպատակով Փաշինյանը պատրաստվում է Մոսկվային ներկայացնել Վաշինգտոնում քննարկված ողջ փաթեթը։ Մեր ունեցած տեղեկություններով, Մոսկվայում հիմնական քննարկվող թեման առաջին հերթին կապված է լինելու Արցախում ռուսական խաղաղապահների հետագա տեղակայման հարցի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում