«FlyOne Armenia» ընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռը երեկ՝ մայիսի 7-ին, վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում։ Այս մասին ասաց ասաց տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Այլ մանրամասներ Անանյանը չհայտնեց՝ նշելով, որ ընկերությունն օրվա ընթացքում հայտարարություն կտարածի։


Ֆեյսբուքյան հարթակում խնդրի մասին ահազանգած քաղաքացիները հայտնում են, որ օդանավի մեջ ստիպված են եղել սպասել վեց ժամ՝ մինչեւ ինքնաթիռը կարողացել է հասնել Դուբայ։

Նշենք, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի՝ ավիափոխադրողն այսօր՝ կեսգիշերնանց եւս մեկ չվերթ ուներ դեպի Դուբայ, սակայն այն չի չեղարկվել է։