Արցախի հետկապված մեր մոտեցումը բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ, Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն իրավունքների եւ անվտանգության հարցերը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ Հայաստանը հակված է, որ խաղաղության պայմանագրի ստորագրվի Արեւմուտքի հովանու ներքո, թե՞ Ռուսաստանի, նա պատասխանեց. «Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջնական կնքմանը, դա որեւէ ձեւ այս պահին որոշված չէ, որտեղ հնարավորություն եղավ առաջընթաց գրանցելու, եւ վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք»:


Ինչ վերաբերում է նրան, որ խաղաղության պայմանագիր անվանումը փոխարինվել է «հարաբերությունների կարգավորման համաձայնագիր» անվանումով, Արմեն Գրիգորյանն ասաց. «Վերնագիրը այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը բովանդակությունն է. մի քանի կարեւոր հարց կա, եւ եթե մենք կարողանում ենք այդ հարցերի շուրջ լուծումներ գտնել, ապա կարեռւոր չէ, թե ինչպիսի վերնագիր կունենա»: